Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Կառավարության աշխատանքի սխալ կազմակերպումն ինքնիշխանության դե՞մ է, թե՞ դեմ չէ

Կառավարության աշխատանքի սխալ կազմակերպումն ինքնիշխանության դե՞մ է, թե՞ դեմ չէ
04.01.2023 | 08:31

Փաստորեն, Հայաստանում կառավարության և Ազգային ժողովի գործառույթների տարբերությունը չեն հասկանում։ Պատահաբար լսեցի կառավարության նիստից մի հատված և կրկին զարմանքից ապշեցի, երբ դարձյալ տեսա, որ կառավարության որոշումն ընդունվում է քվեարկությամբ։Նախարարները, աշակերտների պես, ձեռք են բարձրացնում և քվեարկում։ Այնինչ, հաստատելը միայն վարչապետի պարտականությունն է և իրավասությունը և ոչ թե հարևանությամբ նստած նախարարներինը;

Բնականաբար, բոլոր որոշումներն անցնում են միաձայն, բայց խնդիրն այս դեպքում դա չէ, այլ այն, որ Հայաստանում բոլորի աչքի առջև տեղի է ունենում կառավարության աշխատանքի բուն էության խախտում, և ոչ ոք դրան չի անդրադառնում։ Այս անգամ որոշման նախագիծը արդարադատության նոր նախարարն էր ներկայացնում, և այն վերաբերում էր «ինքնիշխանության դեմ խոսելը քրեականացնելուն»։ Իսկ հետաքրքիր է, կառավարության աշխատանքի սխալ կազմակերպումն ինքնիշխանության դե՞մ է, թե՞ դեմ չէ։ Ինձ, իհարկե, զարմացնում է նաև, որ ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի պատգամավոր, ոչ մի իրավագետ, ոչ մի նախկին վարչապետ, ոչ ոք չի խոսում այդ արտառոց երևույթի մասին։

Կառավարությունը, փաստորեն, արդեն քանի տարի է ընդունում է ապօրինի որոշումներ ընդհանուր պատասխանատվությամբ, այսինքն, ոչ մեկի պատասխանատվությամբ։ Բոլորի աչքի առջև խախտվում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլև անտեսվում է պարզ բանականությունը։ Ամեն դեպքում, գործող Սահմանադրությանը հղում եմ անում, որտեղ ասված է, որ վարչապետը և նախարարները ինքնուրույն են որոշումներ կայացնում և կրում պատասխանատվություն։

Սահմանադրություն Հոդված 152. Վարչապետի և կառավարության մյուս անդամների իրավասությունները․

1. Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է կառավարության անդամների աշխատանքը:

2. Վարչապետը կարող է կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

3. Յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը:

4. Կառավարության անդամներն իրավասու են ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 23291

Մեկնաբանություններ